Կենացներ...կենացներ...կենացներ: Ամենուր հնչում է իմ անունը: Ժպտում եմ, հազվադեպ՝ ծիծաղ ու հրճվանք: Ականջներումս միայն երգ ու ծիծաղ: Տրամադրությունն ասես անվերջանալի է, երգն ու պարը՝ մինչև առավոտ: Լսվում են միայն ոտքերի դոփյուններ ու սուլոցներ: Ձեռքեր՝ ինձ շոյող, աչքեր՝ փայլող ու միտք կլանող: Իսկ ե՞ս...
Իսկ ե՞ս... Ես առանց քեզ...Ես առանց քո ձայնի՝ աստվածային ու հոգումս անվերջ հնչող ձայնի...Ես առանց քո ձեռքերի ու նրանց տաք շոյանքների...Ես առանց իրական <<Դու>> ի...Ես առանց քո սրտի ու գինովցած շուրթերի, առանց աչքերիդ փայլի ու կրակի, առանց քո ժպիտի ու հայացքի: Ո՛չ, ես ուրախ չեմ, ինչպես ընկերներս ու բարեկամներս: Չեմ ժպտում նրանց նման, չեմ հիանում նրանց երգ ու պարով, ծափով ու ծիծաղով: Նվերներ ու համբույրներ, որոնց մեջ չկա քո նվեր-համույրը:

Արթնացի՛ր, սա երազ էր...մղձավանջ:
իրոք շատ լավն էր ...
ReplyDeleteիրոք շնորհակալություւււն )))
ReplyDeleteհուսանք մղձավանջ է )))
ReplyDelete