Անցյալը ներկայի ուսուցիչն ու խորհրդատուն է, ապագայի հիմքը: Առանց անցյալի ապագա ստեղծելը մի փոքր դժվար է, կամ նույնիսկ անհնար: Անցյալիս պարզ դեմքեր, հստակ մտքեր, խոսուն երազներ, որոնց մի մասն արդեն ներկա է, մի մասը, ցավոք, մնաց անցյալում, մյուսներին էլ կհանդիպեմ ապագայում : Սրանց մեջ աստվածային էին ու մինչև հիմա պարզ ու հստակ քո աչքերը:
Զույգ կանաչ աչքեր, ու նորից անցյալիս հիշեցում...
Ներկայից հստակ անցյալ, ներկայից իրական աչքեր...քո կանաչ աչքերը:
Սիրում եմ քեզ թեկուզ աչքերիդ համար, թեկուզ նրանցում տեղ գտած մտքերի, խոհերի, կյանքի ու երազների համար: Անցյալ, որտեղ ոչ ափսոսանք կա, ոչ տխրություն: Անցյալ, որտեղ ես իսկապես ապրել եմ : Աչքեր, որ տեսել եմ քեզ` ամբողջովին, աչքեր, որ տեսել եմ ինձ, ճանաչել ինքս ինձ: Ավելին էր, քան ներկան...
Սիրում եմ աչքերդ, թեկուզ միայն նրա համար, որ քոնն են: Չեմ հիշում խոսքերդ, չեմ հիշում ձայնդ, հիշում եմ միայն խակ կանաչ աչքերդ: Չեմ տեսել ավելի խոսուն, ավելի զգայուն աչքեր: Երջանիկ են աչքերս, որ տեսել են քեզ, որ զրուցել են աչքերիդ հետ:
Չեմ մոռանա...Չեմ էլ կարող...
Զույգ կանաչ աչքեր ու նորից անցյալիս հիշեցում:
Ես էլ սիրեցի էդ կանաչ աչքերը....Թող միշտ փայլեն ու երջանիկ լինեն))
ReplyDeleteԱնպայման երջանիկ կլինեն Սյունե ջան: Այլ կերպ հնարավոր չի:)))
ReplyDeleteիսկ աչքերն իրոք ինչ-որ մեկինն են? :))) շատ սիրուն են .......
ReplyDeleteԱյո, հենց նրան է նվիրված գրառումս:
ReplyDeleteZuyg xak kanach achqer............ Siruna
ReplyDeleteshat sirun graum er , apres ))) inqs kanach achqeri siraharn em darcel
ReplyDeleteՇնորհակալ եմ :)Վաղուց մոռացել էի բլոգիս մասին
ReplyDeleteմեկ - մեկ լինում ա, մոռացության ենք տալիս բոլգին , բայց իմ համար մի տեղա , ուր ազատ գրում եմ ինչ զգում եմ ... դու էլ լավ ես գրում շարունակի , հաճույքով կկարդամ
ReplyDelete