Անվերջ վեճի մեջ եմ սրտիս հետ, հավատս կորցրած տատրակի նման աջուձախ անում, պատեպատ եմ ինձ տալիս: Էլ ընկերը չեմ սրտիս: Չգիտեմ ինչպես պատասխանեմ նրա հարցերին: Իսկ նա՞: Նա այլևս լքում է ինձ: Ապրում է ինձանում, լսում եմ նրա զարկերը, բայց կարծես քնի մեջ լինենք և՛ նա, և՛ ես: Ինչու՞ չեն դողում սրտիս զարկերը: Ինչու՞ նա զարկում է միայն իմ կյանքը խնայելով:
Այսպես չի մնա: Կշնչի նորից իմ սիրտը... թեկուզ մի ակնթարթ: Կճչա նորից մանուկի պես: Ափսոս անվերջ է այդ սպասումը:
Տարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Կլցվի դատարկությունը... թեկուզ մի ակնթարթ: Կփոխվի մեր այգու բույրը, կփոխվի կանաչի գույնը, կսառեն զարմացած մեզ նայող հայացքները:
Տարիներ հետո մենք կհանդիպենք: Երազներ հետո մենք էլ կփոխվենք: Գուցե հիշես աչքերս ու մի պահ չխնայես հայացքդ: Գուցե նորից այրվի սիրտս, գուցե մի լուռ վայրկյան էլ լսվի միայն նրա ձայնը:
Գարուններ հետո մենք կհանդիպենք: Ու նորից կզգամ չմոռացված քո բույրը: Մեկ անգամ էլ կփայլեն աչքերս:
Գուցե ժպտաս, գուցե բարևես:
Գուցե ժպտամ, գուցե գրկեմ:
Գուցե մատներս արթնանան վարսերիդ փայլից:
Գուցե լցվեն աչքերս անսովոր ցրտից:
Իսկ գուցե տեսնես ինձ որպես անծանոթ, որպես մի խելագար անցորդ:
Զաաավ ոնց էի կարոտել գրելուդ,,,,, շաաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաաաաաաատ դուրս եկավ,,,,ԱՊՐԵՍ,,,բայց քեզ խելագար արի թող ոչ մեկը չտեսնիի
ReplyDeleteԵս էլ էի կարոտել Ան ջաան: :Ճ
ReplyDeleteՈւրախ եմ, որ գոհացրի :Ճ
Դե եթե տարիներ հետո չխելագարվեմ, չեն տեսնի, :Դ հիմա նորմալա հլը որ :Դ
Պետք չէ իմ հոգում փնտրել արևներ
ReplyDeleteԱյնտեղ հիմա խորը աշուն է,
Այն ամենը ինչ ունեի այս կյանքում
Ընդհամենը մի աղքատ Ես էր:
Եվ հիմա ինչու քեզ պետք է հիշեմ
Եթե նույնիսկ անունս ես մոռացել,
Լքել ես հեռվում մի խրճիթ կանգուն
Ու եսերով ես քեզ շրջապատել:
Քո կորցրած Եսը այլ էր իմացիր,
Այն քեզ թռչելու թևեր էր տալիս,
Իսկ այն եսերը,որ ճախրեցնում են քեզ,
Քո անվան կողքին փոքրատառ են տես:
Բայց գիտես, տարին մեկ եղանակից չէ,
Դեռ գարուններ են բացվելու այնտեղ,
Ու ամեն գարնան բուսնած ծաղկի հետ
Քո անվան տառերն են դառնալու հուշեր:
Անցյալի հուշը կդարձնեմ մի խաղ
Մի քիչ կխաղամ, մի քիչ կարտասվեմ
Ու մի օր կհոգնեմ և դեն կնետեմ
Ինչպես հնացած մի հիշողություն:
Սակայն ինձնից պետք չէ պահանջել
Որ այդ խաղալիքներից ես շուտ ազատվեմ,
Տարվա մեջ միայն գարուն չի լինում
Եվ հոգիս ավաղ դեռ քեզ է սիրում:
shat xorn er, u qez chanachoxner@ khaskanan vor lriv qo masin er........post lavn er, bayc iravichak@ lav chi vor tenca, poxelu jamanakna, isk du chees uzuuuuum :/
ReplyDeleteՓոփոխություններն իմ համար չեն: Իսկ էս հարցում ես էլ հին տարերքիս չեմ վերադառնա ;)
ReplyDeleteգուցեները միշտ էլ շատ են ու միշտ էլ ապրում ենք այ վախով, որ այդ գուցեն էլ երբեք չի գա:
ReplyDeleteՏարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Hertakan Hrashq@, ankexts xosq............
ReplyDeleteշատ լավ էր!!
ReplyDeletehttp://www.youtube.com/watch?v=m7KxyBmKJ-U
ReplyDeleteՇնորհակալ եմ,
ReplyDeleteխնդրում եմ մյուս անգամ ձեր անունն էլ գրանցեք, այդպես ավելի հաճելի է:
Իսկ դու ուրիշինն ես,
ReplyDeleteԻսկ դու ուրիշինն ես,
Դու´ - ուրիշի՛նը։
Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´...
Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...