Tuesday, April 10, 2012

Ցուրտ է


Ցուրտ էր, շատ ցուրտ, սառնամանիք,
Ու մենք երկուսով էինք
Քո դողն ինձ ավելի էր կապտացնում,
Ու մեր աչքերը դեմ առ դեմ էին,
Ու մեր ձեռքերը իրար մեջ էին
Մի քանի վայրկյան ու...
Ու դու էլ գրկիս մեջ էիր
Իսկ այտերս փոքրիկ մատներիդ հետ էին
Ցուրտ էր, շատ ցուրտ, սառնամանիք,
Ու մենք երկուսով էինք,
Իսկ մենք չկպանք գետնին,
Իսկ մենք դիմացանք ցրտին
Պետք էր ընդամենը մի քիչ համբերել
Իսկ հիմա՞...
Ցուրտ է, շատ ցուրտ, սառնամանիք
Ու մենք...Ու ես...ու դու...

Wednesday, January 18, 2012

Սիրում եմ

Սիրում եմ...
Դու և ես, ես և դու...Մենք
Սիրում եմ բարևդ ու ողջույնիդ փայլը,
Սիրում եմ <<լավ եմ>>դ ու <<ոնց ես>>դ,
/Հա, մեկ էլ <<խելառ>>դ/
Առաջին վայրկյանը հանդիպման ու վերջին ժամը բաժանման,
Օր ու գիշեր մտքերս և այնտեղ պատկերդ ու բառերդ,
Սիրում եմ, երբ կողքիս ես. ես ամբողջովին քո էությունն եմ վայելում,
Ու երբ կողքիս չես. անհագ կարոտում եմ ու սպասում ողջույնիդ:
Սիրում եմ, երբ միասին ենք ու երբ մի փոքր հեռու ենք.
Կարոտով ենք սնվում ու սպասումով ապրում,
Մտապահած պատկերներ հիշում ու էլի ժպտում:
Սիրում եմ, երբ ժպտում ես. անասելի գեղեցիկ ես
Սիրում եմ, երբ տխուրիկ ես. հմայիչ ես
Սիրում եմ, երբ լուրջ ես,
Սիրում եմ աչքերիդ խաղը,
Սիրում եմ, երբ գրկում ես ինձ,
Երբ ձեռքերդ այտերիս են,
Սիրում եմ, երբ ուրախ եմ,
Ու երբ ժպիտդ ստիպում է ժպտալ
Սիրում եմ, երբ լուրջ եմ ու անունս ես տալիս
Սիրում եմ, երբ ամուր բռնում եմ ձեռքդ,
Սիրում եմ, երբ գրկում եմ ու զգում եմ, որ գրկում ես
Սիրում եմ, երբ սիրում եմ քեզ:


Friday, January 13, 2012

Ծաղկում

-Բարի երեկո սիրելիս:
-Բարի երեկո գեղեցկուհիս: Ամբողջ օրը քեզ չեմ տեսել, այդպես էլ չասեցիր՝ որտեղ ես:
-Գիտեմ. ուզում եմ զրուցենք. գիտե՞ս որտեղից եմ գալիս: Քեզ նվեր ունեմ. մեզ նվեր ունեմ:
-Արդեն ասացի, որ չգիտեմ: Ի՞նչ նվեր: Ապա՞, ապա՞ :
   Ժպիտ. ինչ տարօրինակ երևույթ է, չէ: Ժպտու՞մ ես: Երջանկությունը կողքիդ է, կամ արդեն կյանքումդ է: Աստվածային է: Սրտի ձեռագիրը դեմքին: Գեղեցիկ է..., չէ՛,չէ՛, անբացատրելի գեղեցիկ: Նվեր, որ ուղղված է բոլորին անխտիր: Քարերն անգամ ժպտում են, բայց մարդիկ...չփոշոտե՛ք այս նվերը: Այն մաքուր է: Հեռու պահեք կեղծիքից: Այն չի միաձուլվում, միայն վնասվում է: Չվանես ժպիտդ, չթաքցնես ու չզպես այն:
   Ամուսնու ժպիտը արևային էր: Դա նկատեց միայն նվեր մատուցողը և նվերը: Բայց ամուսինը ևս ինչ-որ արտառոց բան զգաց: Սպասեց, մինչ կլսի սրտի զարկերի արագացման պատճառը: Կինը չուշացրեց, համբուրեց և մոտեցավ ամուսնու ականջին:
-Հիվանդանոցից եմ գալիս: Այո՛,նվեր: Մեր այգին էլ ծաղկեց: Մեր ծառերն էլ պտուղ տվեցին: Մեր աղբյուրն էլ ջուր տվեց:
-Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում: Ի՞նչ այգի, ի՞նչ ծառ: Մենք բնակարանում ենք ապրում...մի րոպե...Ե՞ս...Մե՞նք...Մի՞թե:
-Այո՛ սիրելիս, մենք արդեն երկուսով չենք: Ես մեր երեխային եմ կրում կրծքիս տակ: Նա ապրում է ինձանում: Այո՛, դու...դու հայր ես դառնալու...մենք երեխա ենք ունենալու:
Երջանկություն...
-Ես ուզում եմ, որ նա քո նման գեղեցիկ և տաղանդավոր լինի:
-Իսկ ես ուզում եմ, որ նրա աչքերը քո աչքերի նման լինեն, իսկ շրթունքները, քո շրթունքների նման:
   Մեր այգին էլ կծաղկի: 

Tuesday, January 10, 2012

Զինվոր


Քեզ եմ սպասում, իմ ախպեր,
Որ հետ գաս ու խմենք մի թաս
Քեզ եմ կարոտում
Գրկել եմ ուզում,
Լացել հետդ,
Զրուցել գիշերով,
Ու խնդալ լացելով:
Կարոտում եմ արցունքներով,
Կարոտում եմ լուռ, բայց մի օր մեջս կպայթի:
Կյանքում՝ իմ միս ու արյուն
Մտքումս՝ իմ մեծ ու փոքր,
Երգերում՝ լուռ ու արբած,
Արբած արևից, արբած քո ուժից,
Քո անունից ու քո կարոտից:
Քեզ եմ սպասում, իմ զինվոր ախպեր,
Ինչքա՞ն անցորդների մեջ քեզ փնտրեմ,
Ինչքա՞ն քո ձենը լսեմ գիշերով,
Ինչքա՞ն պահեմ կոկորդիս չորը, մաղձը,
Ինչքա՞ն թրջեմ աչքերս կարոտի արցունքներով:
Ինչքա՞ն ես գնամ դասի ու գամ,
Ինչքա՞ն գնամ օպերա ու կասկադ,
Ու ինչքան սպասեմ, մինչև
Անցորդների մեջ ձեռքս ուսիդ գցեմ,
Ինչքան սպասեմ, որ
Քո ձենը լսեմ ցերեկ ու գիշեր
Որ չպահեմ լացս ուրախությանդ համար,
Ու որ գնանք օպերա ու կասկադ:
Ես տաք նստած գրում եմ քո մասին,
Դու սառուցի վրա կանգնած թուրքի դեմ էս տվել դոշդ:
Կյանքդ պահի մինչև վերջ իմ ախպեր:
Սպասում եմ քեզ, իմ զինվոր: