Friday, January 13, 2012

Ծաղկում

-Բարի երեկո սիրելիս:
-Բարի երեկո գեղեցկուհիս: Ամբողջ օրը քեզ չեմ տեսել, այդպես էլ չասեցիր՝ որտեղ ես:
-Գիտեմ. ուզում եմ զրուցենք. գիտե՞ս որտեղից եմ գալիս: Քեզ նվեր ունեմ. մեզ նվեր ունեմ:
-Արդեն ասացի, որ չգիտեմ: Ի՞նչ նվեր: Ապա՞, ապա՞ :
   Ժպիտ. ինչ տարօրինակ երևույթ է, չէ: Ժպտու՞մ ես: Երջանկությունը կողքիդ է, կամ արդեն կյանքումդ է: Աստվածային է: Սրտի ձեռագիրը դեմքին: Գեղեցիկ է..., չէ՛,չէ՛, անբացատրելի գեղեցիկ: Նվեր, որ ուղղված է բոլորին անխտիր: Քարերն անգամ ժպտում են, բայց մարդիկ...չփոշոտե՛ք այս նվերը: Այն մաքուր է: Հեռու պահեք կեղծիքից: Այն չի միաձուլվում, միայն վնասվում է: Չվանես ժպիտդ, չթաքցնես ու չզպես այն:
   Ամուսնու ժպիտը արևային էր: Դա նկատեց միայն նվեր մատուցողը և նվերը: Բայց ամուսինը ևս ինչ-որ արտառոց բան զգաց: Սպասեց, մինչ կլսի սրտի զարկերի արագացման պատճառը: Կինը չուշացրեց, համբուրեց և մոտեցավ ամուսնու ականջին:
-Հիվանդանոցից եմ գալիս: Այո՛,նվեր: Մեր այգին էլ ծաղկեց: Մեր ծառերն էլ պտուղ տվեցին: Մեր աղբյուրն էլ ջուր տվեց:
-Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում: Ի՞նչ այգի, ի՞նչ ծառ: Մենք բնակարանում ենք ապրում...մի րոպե...Ե՞ս...Մե՞նք...Մի՞թե:
-Այո՛ սիրելիս, մենք արդեն երկուսով չենք: Ես մեր երեխային եմ կրում կրծքիս տակ: Նա ապրում է ինձանում: Այո՛, դու...դու հայր ես դառնալու...մենք երեխա ենք ունենալու:
Երջանկություն...
-Ես ուզում եմ, որ նա քո նման գեղեցիկ և տաղանդավոր լինի:
-Իսկ ես ուզում եմ, որ նրա աչքերը քո աչքերի նման լինեն, իսկ շրթունքները, քո շրթունքների նման:
   Մեր այգին էլ կծաղկի: 

1 comment: