- Քեզ վարդեր եմ բերել: Այս ի՞նչ է: Հմմ, գնու՞մ ես:- Կներես, եկել էի գնալու համար:
- Արդեն որերորդ անգամ է: Գոնե դու գիտես դա: Օգնե՞մ հավաքես իրերդ:
- Արդեն հավաքել եմ, մնացածը քեզ եմ թողնում:
- Օծանելիքդ եմ միայն խնդրում:
- Վերցրու, խոստացիր, որ վաղը ևեթ կպահես մեր չհիշվող անկյունում:
Համբուրեց ու միայն դռան փակվելու ձայնը լսեցի: Երկու-երեք ժամ հետո ուշքի եկա: <<Դեռ չե՞ս հասկանում սա իրականություն է: Կրկնվող իրականություն >> : Բայց չէի համակերպվում ոչ մի բաժանման հետ: Բայց մյուսն էր գալիս. հաջորդը: Ամեն հաջորդի գալով սրտիս ու աչքերիս ջերմը փակում էին բացված վերքերս: Ու միայն մի բան էր բերում իր հետ՝ նոր ճաքեր սրտիս: Թմրամոլի եմ նմանվում: Անվերջ թվացող, բայց իրականում ժամանակավոր հաճույք, իսկ հետո...
Առավոտյան արթնացա և ծխախոտի մնացորդներից ու խմիչքի շշերից բացի ոչ մի բան չտեսա: Սեղանին գտա նրա օծանելիքը: Վարդերը չգտա:
<<Գիժ, ты любишь носом>>,- նրա խոսքերն էին:
Մի բաժակ սուրճ խմեցի, վերցրի օծանելիքը... ու այդպես մի րոպե, մի ժամ, մի օր:
Այսքանից հետո ինչու՞ չի կոտրվում կարոտի զգացումը: Թվում է, թե դեռ սենյակումս է, կամ ուր որ է դուռը կբացվի և կժպտա խենթ աչքերով:
-Կարոտում եմ...Կզանգե՞ս:
Պտտվում է ջարդված անիվը: Հոգնել եմ կրկնվող շղթայից:





