Ափսոս, քեզ միայն հուշերումս եմ գտնում: Ավաղ, քեզ միայն սրտիս աչքերն են տեսնում: Այդպես էլ չնվիրեցիր օծանելիքդ, որ հիմա գոնե բույրդ զգայի:
Հետաքրքիր էր մեր ամեն վայրկյանը, չնայած ընդամենը մի երկու անգամ հանդիպեցինք, մի քանի րոպե զգացի շունչդ:
Քեզանով եմ ինձ այդ տարիներին հիշում: Քո խոսքերն են ինձ նկարագրում, քո բառերով եմ ինձ նայում: Հիշում եմ քեզ հետ խոսելուց հաճախ ժպտալս, որը այդպես էլ հետ չեկավ քեզանից հետո: Հիշում եմ զանգերից հետո մինչև լուսաբաց ձգվող նամակները: Հիշում եմ քնկոտությունս ու դրա պատճառով մեր վեճերը: Իսկ հիմա հիշելուց մի ինչ-որ աստվածային զգացումով է սիրտս լցվում:
Քեզանով եմ սիրել սովորել, քեզանով եմ սիրվելը ճանաչել: Քեզ համար եմ առաջին անգամ իսկական քաջությունը զգացել: Զանգեցի ընկերոջս.
- Բարև **** ջան: Հիմա նենց տեղ եմ գնում, որ հնարավորա չկարողանամ վերադառնամ: Մի երկու ժամից եթե չզանգեմ կգաք հետևիցս: Ես *** կլինեմ :
Հիմա ժպտալով եմ հիշում, նույնիսկ հպարտությամբ, որ քեզ հանդիպել եմ: Եթե նույնիսկ այս կյանքում ոչնչի չհասնեմ, չզգամ կյանքի շատ քաղցրություններ, միևնույն է չեմ տխրի: Ես Քեզ եմ ունեցել: Միգուցե կյանքը ինձ նվեր անի և մի անգամ էլ տեսնեմ, էլ չեմ թողնի որ հեռանաս: Կհիշեմ քեզ, ինչպես հիմա եմ հիշում: Կհիշեմ մեզ ինչպես երազում էի: Կհիշեմ մեր ապագան, որ երազում էինք: Կհիշեմ այն աղջկան, որին ցանկանում էինք ծնունդ տալ: Մինչև հիմա ամեն անգամ երեխայի սեռի մասին կարծիքներ կամ զրույցներ լսելիս քեզ եմ միայն հիշում ու այն աղջկան, որ այդպես էլ չծնվեց: Առաջին անգամ աղջիկ երեխա ցանկացա. վախենում էի որ առանց քեզ չէի կարողանա ապրել: Նա քեզ էր հիշացնելու: Նրա աչքերը քո աչքերն էին լինելու: Բայց...Ավաղ...Մնացել եմ մենակ, մնացել եմ հուշերիս հետ:
Հավերժության համբույր եմ ուղարկում քեզ: Գիտեմ՝ խոսքերս ինչ-որ կերպ կզգաս, գիտեմ՝ ինչ-որ հեռվում նստած հիմա դու էլ ես ինձ հիշում:
Uxxaki srti xorqic bxox xosqerrrrrrrr,,,,,,,hiasqanch eeeeee,,,,,,,mer orerum aysqan roomantik arakan seri nerkayacucic chem handipel der!!!!!!!!!
ReplyDeleteԶաաաավ... չեմ էլ կարող /ինչպես միշտ/ ճիշտ բառեր գտնել՝ արտահայտելու համար իմ հիացմունքը,,,ԱՊՐԵՍ ԴՈՒ
ReplyDeleteԻսկապես անչափ զգացված եմ նման խոսքերի համար:
ReplyDeleteՀայարփի ջան քեզ մի բան եմ ուզում ներկայացնեմ որպես ՀԳ
blogd kardum em siraharvum em qez hetd xosum em zzvanq es , kopit u antash annormal mard es qeznic inch romantik :Դ
Ան ջան քեզնից ել շաաատ շնորհակալ եմ , դու միշտ իմ կողքին ես :*
Հուշերիդ մեջ ինձ եմ տեսնում...ու...սիրտս տեղից պոկւում է...
ReplyDeleteՀամարձակություն ունեցիր:
ReplyDeleteIsk duq inchi himan vra eq nman haytararutyun anum im masin?
ReplyDeleteՀայարփի ջան խոսքը բնավ ձեր մասին չէ, այլ իմ: Գրելով շատ մարդիկ են ռոմանտիկ, բայց իրական կյանքում որոշ բաներից ելնելով շատերի մոտ դա չի արտահայտվում: Ասածս հենց այդ օրինակի մասին էր: ))
ReplyDeleteArden haskaca,,incheve chgitem te bnuytov inchpisin eq,bayc dzer grarumner@ shat en indz dur galis :))))))))))))
ReplyDeleteԶաավ :Ճ մի գաղտնիք էլ ասեմ... որ բլոգդ կարդում եմ հետո նենց հեշտ ա մոտս ստացվում գրել,,ուղղակի էտ գրածներս публиковать չեմ անում,,,
ReplyDelete:Դ Հիմա ի՞նչ ես ել публиковать չանեմ?
ReplyDeleteՔեզ արդեն ասել եմ, որ քո մոտ շատ լավա ստացվում, ինչի՞ ես մեզ զրկում գրածներդ կարդալու հաճույքից?
Դեեե ... կյանքը անարդար է :Դ
ReplyDeleteWooow, shat romantk er,bayc txur: Chnayac hima romantk@ hachax e asocacvum txrutyan het(cavoq):
ReplyDeleteShaaaaaaaaaat huzich toxer,shat gexecik nerkayacvac....
ReplyDeleteprovokigly sad... but good.
ReplyDelete