Սիրում ես մեկին, ապրում ես նրանով, նրա հետ, նրա համար, և այսպես մինչև...սիրում ես մյուսին, ապրում ես նրանով, նրա հետ ու նորից նրա համար: Աջուձախ <<սեր>> բառի բացատրություններ ու չբացատրություններ /հիմա մոդայիկը սերն անճանաչելի երևույթ համարելն է/: Էս ամեն ինչից սիրտդ մի քանի բան տեսավ: Տեսավ մի քիչ սեր, մի քիչ կարոտ, հուզումներ, լաց, ուրախություն,...և վերջում՝ մի անկյունում կոպտացող հառաչներ:
Մեկ երջանիկներն են միանգամից գտնում իրար, մեկ էլ հիմարները:
Տարվա եղանակների նման փոփոխվող հայացքների, ձայների, աչքերի ու ժպիտների մեջ մի ամբողջություն ես փնտրում , որ չորսն էլ ունենաս: Աշունն առանց ամառոտ սեպտեմբերի ու ձմռան շնչի չի լինում: Այսպես էլ մյուսների մեջ: Փոխվում են հերթով եղանակները, փոխվում են ծիծաղները, նվիրվող վարդերը, սիրելի անկյունները, ֆիլմերն ու երգերը, սիրած-չսիրած բառերը, տառերն ու հնչյունները: Ու աննկատ դու էլ դարձար մի խառնաշփոթ, մի աղմուկ, վայրագ մտքերի փոթորիկ, ինքդ քեզ չհասկացող ու տարօրինակ: Բայց...սիրել ես:
Կոկորդի զսպված մաղձը փոխարինելու է գալիս անդադար արցունքներիդ: Անձայն, մեջդ պայթող հառաչ, անտարբերություն ու վերջում խելագարություն:
Մի փոքր հանգիստ...Չէ՛ չի օգնի: Նոթատետրից դուրս եկած մարդկանց անուններ, հիշողություններ ու երգեր...Չէ՛, չի օգնի:
հետաքրքիր մտքեր
ReplyDeleteՇատ գեղեցիկ էր շարադրված ու ամենակարևորը գեղեցիկ ու յուրահատուկ մտքեր
ReplyDeleteՇնորհակալ եմ :)
ReplyDelete