Միստիկա...Ստիպեցիր մտածել...մտածել անիրականի, աներևույթ ու անգո երևույթի մասին...մտածել միստիկայի մասին: Միտքս այդքան պայծառ չէր հասկանալու համար, սիրտս այդքան խելացի չէր քեզ ըմբռնելու համար:
Միստիկա: Երևույթ, ինչի մասին չդադարեց ուղեղս մտածել քեզնից, քո՝ այդ բառն արտասանելուց հետո: Հարազատ էիր, մտերիմ, ավելին՝ սկսում էի քեզ կարոտել, ձայնդ էի փնտրում, աչքերիդ մեկ ակնթարթն էի ուզում ճանաչել: Գերել էիր ինձ իմ ստեղծած կապանքներով: Հետաքրքիր է չէ՞,թէ դու ինչ կապ ունես միստիկայի հետ: Ես ևս կապը չէի նկատել: Ես արդեն սկսում եմ չհավատալ այս աշխարհին: Չհավատալ, որ կյանք կա, որ արյունը դեռ հոսում է մարդկանց երակներում: Բնությունն է երևի ռեալ միայն, իսկ մնացածը...Մի՞թե ես էի քեզ հորինել: Մի՞թե դու իմ երևակայությունում ես ապրել: Մի՞թե կարող եմ ես այդքան կատարյալ, այդքան գեղեցիկ ստեղծագործության հեղինակ լինել: Երևի իմ շուրջն ամեն բան ես եմ ստեղծում, երևի խնդիրների, լուծումների, զգացողությունների ու հուզումների կերտողը ես եմ: Երազներս արդեն ավելի իրական են: Կյանքի գույները մշուշով են պատվել: Չեմ տարբերում ոչինչ ու ոչ մեկի: Ամենն արդեն մի պատկերով եմ տեսնում...Կամ էլ նույնիսկ չեմ տեսնում...
Փնտրում էի միստիկա, գտա քեզ: Թե՞ հակառակը: Չգիտեմ...
Showing posts with label Երազ. Show all posts
Showing posts with label Երազ. Show all posts
Monday, July 11, 2011
Sunday, June 26, 2011
Դատարկ լիություն
Տոն է...Ուրախ են բոլորը: Խնջույք է երեկոյի ամեն մի վայրկյանը: Կենտրոնում ես եմ և ինձ ուղղված հաճոյախոսությունները: Սեղանները լեփ-լեցուն են: Դրանց շուրջը միայն իրական մարդիկ. իրական ընկերներ, իրական բարեկամներ, իրական մտքեր ու սրտանց խոսքեր: Այդ խոսքերի կարիքն ունեն բոլորը. նաև ես, նույնիսկ Դու: Իսկ առանց այդ իրական ընկերների ու բարեկամների դժվար ու անհետաքրքիր կլիներ թե իմ կյանքը, և թե քո: Նրանք մեր կյանքի մի մասն են, կարևոր մասը: Ուրախ են կողակիցներս, լի է նրանց սրտերը կրակով, մի մասինն արդեն նաև գինով: Հաճույք հոգու և սրտի, մարմնի և մտքի: Իսկ ե՞ս...
Կենացներ...կենացներ...կենացներ: Ամենուր հնչում է իմ անունը: Ժպտում եմ, հազվադեպ՝ ծիծաղ ու հրճվանք: Ականջներումս միայն երգ ու ծիծաղ: Տրամադրությունն ասես անվերջանալի է, երգն ու պարը՝ մինչև առավոտ: Լսվում են միայն ոտքերի դոփյուններ ու սուլոցներ: Ձեռքեր՝ ինձ շոյող, աչքեր՝ փայլող ու միտք կլանող: Իսկ ե՞ս...
Իսկ ե՞ս... Ես առանց քեզ...Ես առանց քո ձայնի՝ աստվածային ու հոգումս անվերջ հնչող ձայնի...Ես առանց քո ձեռքերի ու նրանց տաք շոյանքների...Ես առանց իրական <<Դու>> ի...Ես առանց քո սրտի ու գինովցած շուրթերի, առանց աչքերիդ փայլի ու կրակի, առանց քո ժպիտի ու հայացքի: Ո՛չ, ես ուրախ չեմ, ինչպես ընկերներս ու բարեկամներս: Չեմ ժպտում նրանց նման, չեմ հիանում նրանց երգ ու պարով, ծափով ու ծիծաղով: Նվերներ ու համբույրներ, որոնց մեջ չկա քո նվեր-համույրը:
Չկաս դու: Ես այսօր առանց քեզ եմ: Մենակ եմ այսքան մարդկանց մեջ: Երեկոյի աղմուկը սրտումս լռության ձայն է լսվում: Չկաս դու: Ես այսօր մենակ եմ:
Արթնացի՛ր, սա երազ էր...մղձավանջ:
Կենացներ...կենացներ...կենացներ: Ամենուր հնչում է իմ անունը: Ժպտում եմ, հազվադեպ՝ ծիծաղ ու հրճվանք: Ականջներումս միայն երգ ու ծիծաղ: Տրամադրությունն ասես անվերջանալի է, երգն ու պարը՝ մինչև առավոտ: Լսվում են միայն ոտքերի դոփյուններ ու սուլոցներ: Ձեռքեր՝ ինձ շոյող, աչքեր՝ փայլող ու միտք կլանող: Իսկ ե՞ս...
Իսկ ե՞ս... Ես առանց քեզ...Ես առանց քո ձայնի՝ աստվածային ու հոգումս անվերջ հնչող ձայնի...Ես առանց քո ձեռքերի ու նրանց տաք շոյանքների...Ես առանց իրական <<Դու>> ի...Ես առանց քո սրտի ու գինովցած շուրթերի, առանց աչքերիդ փայլի ու կրակի, առանց քո ժպիտի ու հայացքի: Ո՛չ, ես ուրախ չեմ, ինչպես ընկերներս ու բարեկամներս: Չեմ ժպտում նրանց նման, չեմ հիանում նրանց երգ ու պարով, ծափով ու ծիծաղով: Նվերներ ու համբույրներ, որոնց մեջ չկա քո նվեր-համույրը:
Չկաս դու: Ես այսօր առանց քեզ եմ: Մենակ եմ այսքան մարդկանց մեջ: Երեկոյի աղմուկը սրտումս լռության ձայն է լսվում: Չկաս դու: Ես այսօր մենակ եմ:Արթնացի՛ր, սա երազ էր...մղձավանջ:
Friday, June 3, 2011
Աչքեր
Անցյալը ներկայի ուսուցիչն ու խորհրդատուն է, ապագայի հիմքը: Առանց անցյալի ապագա ստեղծելը մի փոքր դժվար է, կամ նույնիսկ անհնար: Անցյալիս պարզ դեմքեր, հստակ մտքեր, խոսուն երազներ, որոնց մի մասն արդեն ներկա է, մի մասը, ցավոք, մնաց անցյալում, մյուսներին էլ կհանդիպեմ ապագայում : Սրանց մեջ աստվածային էին ու մինչև հիմա պարզ ու հստակ քո աչքերը:
Զույգ կանաչ աչքեր, ու նորից անցյալիս հիշեցում...
Ներկայից հստակ անցյալ, ներկայից իրական աչքեր...քո կանաչ աչքերը:
Սիրում եմ քեզ թեկուզ աչքերիդ համար, թեկուզ նրանցում տեղ գտած մտքերի, խոհերի, կյանքի ու երազների համար: Անցյալ, որտեղ ոչ ափսոսանք կա, ոչ տխրություն: Անցյալ, որտեղ ես իսկապես ապրել եմ : Աչքեր, որ տեսել եմ քեզ` ամբողջովին, աչքեր, որ տեսել եմ ինձ, ճանաչել ինքս ինձ: Ավելին էր, քան ներկան...
Սիրում եմ աչքերդ, թեկուզ միայն նրա համար, որ քոնն են: Չեմ հիշում խոսքերդ, չեմ հիշում ձայնդ, հիշում եմ միայն խակ կանաչ աչքերդ: Չեմ տեսել ավելի խոսուն, ավելի զգայուն աչքեր: Երջանիկ են աչքերս, որ տեսել են քեզ, որ զրուցել են աչքերիդ հետ:
Չեմ մոռանա...Չեմ էլ կարող...
Զույգ կանաչ աչքեր ու նորից անցյալիս հիշեցում:

Monday, April 25, 2011
Երազ
Կյանքում ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Բաներ կան , որոնք` շատերի կարծիքով ցավոք սրտի միայն երազներում են լինում: Բայց միթե քաղցր չի նույն այդ չիրականացած երազը, միթե դա միակներից մեկը չէ, որ բացառապես քոնն է: Մոռացել ես, որ լինում են, երբ ամեն ինչ կտայիր գոնե մի անգամ էլ տեսնես այդ նույն երազը. ոչինչ չփոխես, պարզապես վայելես այդ վայրկյանները: Ուժեղ չես գտնում քեզ, երբ արթնանում ես ու տեսնում, որ կարողացել ես տանել այդ գերմարդկային բեռը: Քանի անգամ ես երազներումդ լուծել այն ինչ օրերով կամ շաբաթներով անլուծելի էր իրական կյանքում...Որովհետև դա երազ էր...Այս ամենից հետո դու դեռ համաձայն ես , կամ ուզում ես երազներդ ու իրականությունդ դարձնես մեկ ամբողջություն? Ես ` ոչ: Երազը թող մնա երազ, իրականությունն` իրականություն: Մեկ-մեկ ինձ նույնիսկ թվում է, թե ես այնքան շատ եմ երազ տեսնում , որ երկու կյանք եմ ապրում: Միայն <<ափսոս>> այնտեղի հերոսները կյանքից են:
Արդ` երազներդ թող քեզ վայելքներ տան, իրականում էլ փորձիր դու դա անես:
Ամեն ինչ այնքան հստակ էր...իրականությունից ռեալ... անվերջ կքնեի նորից մեզ տեսնելու համար...
Subscribe to:
Posts (Atom)