Thursday, April 28, 2011

Մայր...Մա՞յր



   Վերաբերում է քեզ, ո՜վ հայոց ապագա մայր:
   Ողջունում եմ քեզ, եթե ավարտին զգաս, որ քեզ ընդհանրապես չի վերաբերում գրառումս:

   Մարդուն կյանք տրվելուց այն կառավարելու իրավունք էլ է տրվում: Բայց... Մոռացել ենք, կուրացել... Արժանի չես քեզ տրված կյանքին, եթե չունես պատասխանատվություն: Լավ գիտես` չկա իրավունք առանց պարտավորության: Ու՞ր ես գնում: Եվրոպա՞: Ազատ մտածելակե՞րպ: Որովհետև բոլորն ե՞ն դա ուզում: Ծանո՞թ բառեր են - բարոյականություն, առաքինություն: Ինքդ դարձել ես ինքնահաստատման ու տարբերվելու ցանկության գերին, դու ինչպե՞ս կարող ես քեզ ազատ մարդ համարել: Ինքնախաբեություն...Մեր մեջ ասած լավ էլ ստացվում ա մոտդ:
   Մոռացել ենք...Կուրացել...
   Բարոյականություն արժեքն այնքան է նեղացել, որ ասոցացվում է զուտ սեռական հարաբերություններին կամ դրա բացակայությանը: Էլ չեմ խոսում առաքինության մասին: Շատերը երևի այդ բառին հոմանիշներ սովորելուց են ծանոթացել: Ամեն երկրորդն իր գլխավոր խնդիրն է համարում իր կարողության չափով նպաստի մեր երկրում ազատ ապրելու ու մտածելու կարգերի հաստատմանը: Ինչպես ասում են <<ով էլ չի կարողանում բարձրաձայնի, տակից ա իրանն անում>>: Գռեհիկ է , զզվելի:
   Ո՞րն է այսօրվա ակտուալ թեման: Կուսություն, ամուսնություն, ու ամենակարևորը` դրանց պատճառահետևանքային կապերը: <<Ազատ աղջիկ>> ջան ինչու՞ է այս թեման այսօր այսքան տարածված : Փորձիր տրամաբանել: Արական սեռից այս թեման չէր սկսի...Դու ազատ չես: Ինչու՞ է դրանց մասին ընդհանրապես խոսվում: Մեղմ ասած անպարկեշտ թեմա է : Քեզ ի՞նչ, թե կողքինդ ինչպես է մտածում: Դա ամեն մեկի անհատական ու փակ խնդիրն է : Միևնույնն է նմանը նմանին է գտնում:
   Մոռացել ենք...Կուրացել...
   Որպես խոսքիս ավարտ` մտածիր քեզնից Նժդեհ, Անդրանիկ, Մաշտոց, Սևակ, Թումանյան կծնվի՞: Հիշիր, որ դու էլ ես մայր դառնալու...Ինչ-որ մեկի համար սուրբ ես լինելու:

Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ

Ավետիք Իսահակյան
Առաջարկում եմ լսել` Հայոց Մայրեր
                                       Հայ աղջիկ

Monday, April 25, 2011

Երազ

   Կյանքում ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Բաներ կան , որոնք` շատերի կարծիքով ցավոք սրտի միայն երազներում են լինում: Բայց միթե քաղցր չի նույն այդ չիրականացած երազը, միթե դա միակներից մեկը չէ, որ բացառապես քոնն է: Մոռացել ես, որ լինում են, երբ ամեն ինչ կտայիր գոնե մի անգամ էլ տեսնես այդ նույն երազը. ոչինչ չփոխես, պարզապես վայելես այդ վայրկյանները: Ուժեղ  չես գտնում քեզ, երբ արթնանում ես ու տեսնում, որ կարողացել ես տանել այդ գերմարդկային բեռը: Քանի անգամ ես երազներումդ լուծել այն ինչ օրերով կամ շաբաթներով անլուծելի էր իրական կյանքում...Որովհետև դա երազ էր...
   Այս ամենից հետո դու դեռ համաձայն ես , կամ ուզում ես երազներդ ու իրականությունդ դարձնես մեկ ամբողջություն? Ես ` ոչ: Երազը թող մնա երազ, իրականությունն` իրականություն: Մեկ-մեկ ինձ նույնիսկ թվում է, թե ես այնքան շատ եմ երազ տեսնում , որ երկու կյանք եմ ապրում: Միայն <<ափսոս>> այնտեղի հերոսները կյանքից են:
   Արդ` երազներդ թող քեզ վայելքներ տան, իրականում էլ փորձիր դու դա անես:

Ամեն ինչ այնքան հստակ էր...իրականությունից ռեալ... անվերջ կքնեի նորից մեզ տեսնելու համար...

Friday, April 15, 2011

   ... Վերջը գտա, թե ինչով սկսեմ գրառումներս: Երկու օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում.
Նա    - Մարդ ինչքան շատ է մտածում, այնքան երկար է երիտասարդ մնում :
Ես     - Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ :
Նա    - Մի խելացի բժիշկ մի քիչ առաջ ասաց, որ մտածելուց մարդու ուղեղում ինչ-որ ազդակներ                                        են առաջանում, որոնք երիտասարդացնող հատկություն ունեն:
   Հիշեցի ինձ մի քանի ամիս առաջ: Մտածում էի ամեն ինչ գիտական բացատրություն ունի և կարելի է այդ տեսանկյունից նայել, նույնիսկ
Դա
: Խորացել էի Դրա ինչ-որ սահմանումների մեջ, տեսակավորում էի, առաջացման պատճառներն ու հետևանքներն էի ուսումնասիրում, ինչ-որ դոպամին կոչվող հորմոնի մասին էի ժամերով կարդում: Հիմա շարադրանքս չերկարացնեմ (այդ դեպքում շարունակած կլինեմ հին <<մեղքերս>> ), այլ ավարտեմ մի նախադասությամբ.
Սխալվում էի...Ամեն ինչ չի, որ բացատրություն ունի...ՍԵՐԸ սուրբ է ու անբացատրելի:
Մի քիչ ռոմանտիկ սկիզբ էր, բայց սրտիցս էր: