... Վերջը գտա, թե ինչով սկսեմ գրառումներս: Երկու օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում.
Նա - Մարդ ինչքան շատ է մտածում, այնքան երկար է երիտասարդ մնում :
Ես - Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ :
Նա - Մի խելացի բժիշկ մի քիչ առաջ ասաց, որ մտածելուց մարդու ուղեղում ինչ-որ ազդակներ են առաջանում, որոնք երիտասարդացնող հատկություն ունեն:
Հիշեցի ինձ մի քանի ամիս առաջ: Մտածում էի ամեն ինչ գիտական բացատրություն ունի և կարելի է այդ տեսանկյունից նայել, նույնիսկ Դա: Խորացել էի Դրա ինչ-որ սահմանումների մեջ, տեսակավորում էի, առաջացման պատճառներն ու հետևանքներն էի ուսումնասիրում, ինչ-որ դոպամին կոչվող հորմոնի մասին էի ժամերով կարդում: Հիմա շարադրանքս չերկարացնեմ (այդ դեպքում շարունակած կլինեմ հին <<մեղքերս>> ), այլ ավարտեմ մի նախադասությամբ.
Սխալվում էի...Ամեն ինչ չի, որ բացատրություն ունի...ՍԵՐԸ սուրբ է ու անբացատրելի:
Մի քիչ ռոմանտիկ սկիզբ էր, բայց սրտիցս էր:
Zaven jan shat lav skizb a. Es hamozvac em, vor du derevs shat hetaqrair mtqer u patmutyunner es post anelu. Shnorhavorum em!!
ReplyDeleteՇնորհակալ եմ Վահան ջան: Ամեն ինչ կանեմ սպասումներն արդարացնելու համար:
ReplyDeleteՍԵՐԸ սուրբ է ու անբացատրելի:..............Շատ լավ է ասված........
ReplyDeleteես էլ նման ռոմանտիկ մթնոլորտով սկսեցի գրառումներս ու հիմա չի ստացվում այլ թեմաներով գրել... :D
ReplyDeleteամեն դեպքում սկիզբը լավ էր:
Չեմ խուսափում դրանից, միևնույնն է փախչելն անիմաստ է, մանավանդ իմ տարբերակում :-)
ReplyDelete