Wednesday, June 22, 2011

Կարոտում եմ

   Լուռ եմ մի րոպե: Կրծում եմ ինքս ինձ: Նորից քաոս: Նորից անվերջ ու դանդաղ ընթացող մտքեր, կրքեր ու զգացողություններ: Մի րոպե նորից կյանքի աչքերի առաջ:
   Չեմ մոռանում միևնույնն է, զուր են փորձերը: Ու՞ր ես հիմա: Կողքիս չես, չեմ էլ կարողանում իրականիդ գտնել ինձանում: Ու՞մ աչքերն են նայում քեզ: Ու՞մ միտքն է մթագնում նրանց մեկ փայլից:
   Առանց քեզ եմ: Չկա ժպիտդ, չկան շուրթերդ, ու՞ր են խոսքերդ ու մտքերդ: Բայց միևնույնն է քեզ չեմ կարող ոչ կորցնել, ոչ մոռանալ, ոչ... ապրել քեզնից հեռու: Կարոտել եմ խեթ ու խենթ հայացքդ: Կարոտել եմ ամբողջ էությունդ ու դրա ամեն փշուրը:
   Ամեն հեռախոսային նամակի ձայնի հետ սիրտս էր ձայնում: Իսկ հիմա՞ ...: Լռեց: Ավելի անկեղծ ձայնը կտրեցի: Ինչու՞ : Ինքնախաբեություն: Գիտեմ՝ Քեզ չեմ մոռանա: Ինչպե՞ս մոռանամ, ինչպե՞ս ջնջեմ, ինչպե՞ս լռեմ: Չի անցնի շուրթերիցս քո շուրթերի թարմությունը: Դեռ շնչում եմ նրանց բույրը: Շուրթերիդ է փնտրում համբույրս: Դեռ ապրում եմ հայացքիդ փայլով, այտերիդ գույնով, դեռ լսում եմ սրտիդ հարվածները: Ինչպե՞ս մոռանամ աստվածային վարսերդ: Ձեռքերս նրանց են կարոտ: Ուժեղ են ձեռքերս, քանի դեռ շոյում են մազերդ, քանի դեռ ջերմանում են այտերիդ խաղով:
   Վաղուց է դու չկաս, վաղուց է չեմ տեսնում քեզ, վաղուց է մտքիս հյուրը չես: Բայց միևնույնն է սիրտս քեզ է կանչում, միայն դու ես նրանում ապրում: Վաղուց է աչքերս չեն փայլել, վաղուց է ժպիտս կեղծ է, վաղուց է ...:
   Աչքերս նորից քեզ են փնտրում, լսելիքս ձայնդ է որոնում, շունչս քեզ է կարտում: Կարոտում եմ Քեզ:

6 comments:

  1. Ինչ հոգեհարազատ էր ինձ....ամեն մի տառը վերապրեցի...Ապրես Զավ ջան...Հրաշալի էր

    ReplyDelete
  2. Սեր ապրած մարդկանց շատերը տեսած ու զգացած կլինեն այս ամենը: Շնորհակալ եմ:

    ReplyDelete
  3. Վաաաաաաաաաաաայ ինչ լավն էր,կարոտ կա ամեն մի տողում:Խոսքերն ավելորդ են: Պարզապես BRAVOOOOOOOOOOOOOO!!!!!

    ReplyDelete
  4. Gexecik karot e,shnorhakalutyun...

    ReplyDelete