Thursday, July 21, 2011
Մտքիս էջերից
Մտածելու մասին շատ եմ մտածել, բայց այդքանը թղթին հանձնելը մի փոքր դժվար է: Ընդամենը մի տող միտք, որ արժե ինչպես գրել, այնպես էլ կարծում եմ կարդալ:
Ապրում ենք...Ապրում ենք մեր ստեղծած կյանքում, ավելին՝ մեր ստեղծագործություններում: Մի փոքր մտորելուց հետո հասկանում եմ, որ կյանքը, ապրելաձևը, քաոսն ու լուռ ժամերը ավելին չեն, քան գիրքը, նրա ժանրը. հենց ստեղծագործական ժանրը: Ամենքս կարդում ենք մեր ընտրած, ինչպես նաև մեր գրած գիրքը: Կարդում ենք, բայց սա լոկ ընթերցանություն չէ: Գրքի ամեն տողը մենք տեսնում ենք, զգում, լսում ու ապրում: Տառերի մեծ մասը գրվել են մեր սրտի արյունով, մեր աչքերի արցունքներով: Ամենքս ունենք մեր նախընտրելի, նաև հաճախ միակ ժանրը: Շատերիս մոտ դա անփոփոխ է, մեր կարծիքով նաև անկախ մեր կամքից: Միգուցե այդպես չի իրականում, բայց մենք, միևնույնն է, մեր ժանրի գերին ենք դարձել:
Կողքինի կյանքը, նրա ստեղծագործությունը, նրա գիրքը մեզ համար պարզապես պատմություն է, էպիզոտ: Մենք ենք ընտրում, թե ինչքանով հետաքրքրված կլինենք այդ պատմությունով, թե ինչքանով կձուլվի մեր գրքի էջերին: Դրանցից մեկինը հետաքրքիր է, երկրորդինը նման է մեր գրքին, երրորդինը՝ լինում է նաև անիմաստ: Լավատեսը, թեկուզ ապրելով ամենաբարդ գիրքը, չի լքում իր ժանրը: Չի լքում իր ժանրը նույնպես և հոռետեսը, թեկուզ և ապրելով ամենագեղեցիկը: Իսկ ռոմանտիկը, ինչ գիրք էլ աչքերի առաջ լինի, նա, միևնույնն է, ամենալավ ստեղծագործողն է. գրում է նույն կերպ, անկախ ժանրից:
Մեր շուրջն ամեն բան գոյություն ունի միայն մեր ուղեղում: Ամեն վայրկյանի հեղինակը մենք ենք: Կյանքի ամեն տող նախապես ծնվում է մեր մտքում:
Հեղինակը կարդում է իր գրած գիրքը: Այսքանը...ոչ ավելին:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շաաատ հետաքրքիր եք գրում, ապրեք․․․․ու նաև շաաատ խորիմաստ․․․Սիրեցի ձեր բլոգը շատ․․․․․․․․․։)
ReplyDeleteՇնորհակալ եմ )) բլոգիս դռները բաց են ձեր համար:)))
ReplyDeleteՄերսի․․․նոր ձեռ բոլոր գրառումները կարդացի․․․խոսք չունեմ․․․ապրեքքքք․․․Առաջին իսկ բառեռից զգացվում էր անկեղծությունը․․․Այ հենց այդ է, որ կարդացվում է՝ սրտի թելադրանքը․․․Ապրեք :)
ReplyDeleteԷս ինչքան լավ խոսքեր ասեցիք, հեսա կամաչեմ:D Շաատ շնորհակալ եմ: Սիրված ընթերցողներիցս եք էսօրվանից))
ReplyDeletehacheli a kardal toxer, voronq srtid hasnum en :)))) sirum em gracnerd
ReplyDeleteShat lav er grvac,,,durs ekav,,mersi
ReplyDeleteIroq,xorimast e...
ReplyDeleteՇնորհակալություն
ReplyDelete