Բարի լույս: Արթնացել եմ քո քունը հսկելու մինչ լուսաբաց: Արթնացել եմ, որ Քո լուսաբացը դիմավորեմ, որ աչքերիդ այսօրվա առաջնեկ փայլը վայելեմ, ժպիտդ տեսնեմ, որ այսօր էլ երջանիկ լինեմ: Սպասում եմ քնաթաթախ քո "բարի լույս սիրելիս" ին :
Նայում եմ քեզ, բայց տեսնում եմ մեզ: Ինձ ևս տեսնում եմ, քանի որ մենք երեքով ենք` Դու, Ես և Մեզ կապող ուժն ու երջանկությունը: Այդ աչքերով եմ հիմա ճանաչում մեզ :Մարդիկ նրա անունը սեր են դրել: Հիշում ես` մենք այլ կերպ էինք կոչում, մինչև հասանք լռության: Մենք երկուսս էլ ճանաչեցինք նրան և կարիք չունեինք անուններ դնել, քանի որ նա միակն է այս աշխարհում:
Արևն արդեն մեզ է սպասում: Նա ևս գիտի մեր մասին և չի խնայում իր փայլը մեր ննջարանի համար: Երկրի արևն արթնացել է , իսկ իմը` ոչ: Բայց միևնույնն է չեմ փոխի քեզ ոչ մի ուրիշ արևի հետ :
Չեմ ուզում քունդ խանգարել , բայց և չեմ կարող երկար սպասել: Արդեն անհամբեր եմ:
Ժպիտ... Շուրթերիդ փայլ... Հստակ, խոսուն, երջանիկ աչքեր... Քեզ էի սպասում.
-Բարի լույս սիրելիս...
Հիանալի է..շատ գեղեցիկ էր,փշաքաղվեցի!
ReplyDeleteՇնորհակալ եմ: Առավոտյան սառը ցնցուղ ա )))
ReplyDeleteինչքան զգացմունքով լի գրառում էր , ապրես Զավ ջան , սիրուն էր շաաատ
ReplyDelete